ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ֆրանսիայում ավելի քան 170 քաղաքական գործիչ պահանջում է վերանայել Ադրբեջանի նկատմամբ երկրի վերաբերմունքը

Ֆրանսիայում ավելի քան 170 քաղաքական գործիչ պահանջում է վերանայել Ադրբեջանի նկատմամբ երկրի վերաբերմունքը
04.10.2020 | 20:40

Ֆրանսիայում 173 քաղաքական գործիչ պահանջում է վերանայել Ադրբեջանի նկատմամբ երկրի վերաբերմունքը՝ ասվում է ֆրանսիական լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «Le Journal du Dimanche»-ի կողմից հրապարակված կոլեկտիվ նամակում:

Նամակը ստորագրողների թվում են Փարիզի փոխքաղաքապետ Անն Իդալգոն, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախկին նախարարներ Վալերի Պեկրեսը և Լորան Վոկյոն: Նրանք պահանջում են վերանայել Ֆրանսիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին գործողությունները: «Սեպտեմբերի 27-ին հարձակում է կատարվել Ֆրանսիային բարեկամ երկրի վրա, որի նկատմամբ մենք պատմական պատասխանատվություն ենք կրում: Անհրաժեշտ է վերանայել չեզոքության դիրքը: Լեռնային Ղարաբաղի հայերին ոչնչացնելու ռազմական գործողությունների հետ կապված չեզոքությունը ոչ այլ ինչ է, քան կատարվողի վրա մեր աչքերը փակելու փորձ»: Նախաձեռնությունն իրականացվում է հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ:

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ